Գլխավոր Լրահոս

Ռուսաստանն ու Իրանը պաշտոնապես ռազմավարական գործընկերներ են դարձել

Ռուսաստանն ու Իրանը պաշտոնապես  ռազմավարական գործընկերներ են դարձել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վավերացման մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Համաձայնագիրը սահմանում է Մոսկվայի և Թեհրանի միջև երկարաժամկետ համագործակցության հետագա զարգացման իրավական հիմքերը։ Այն ամրապնդում է Ռուսաստանի և Իրանի՝ որպես ռազմավարական գործընկերների կարգավիճակը և ընդգրկում է բոլոր ոլորտները՝ ներառյալ պաշտպանությունը, հակաահաբեկչությունը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը և տեխնոլոգիաները:

Համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա հունվարին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։

Ինչպես նշել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, համաձայնագիրը կամրապնդի երկրների հարաբերությունները ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ միջազգային ասպարեզում գործողությունների համակարգման առումով։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում