Փաշինյանի և Միրզոյանի ցավակցությունը՝ Հռոմի պապի մահվան կապակցությամբ

Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը ցավակցություն են հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապօ մահվան կապակցությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր էջում գրել է․
«Խորը ցավ եմ ապրում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ Վեհափառ Հայրապետի ակնառու առաջնորդությունը՝ խաղաղ և արդար աշխարհ ունենալու համար, չի կարելի մոռանալ։ Ցավակցում եմ աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի համար»։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն X-ի իր միկրոբլոգում գրել է․
«Ես միանում եմ ամբողջ աշխարհի մարդկանց՝ սգում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահը: Նա բազմաթիվ հայերի սրտերը միավորեց հայկական ժառանգության ճանաչմամբ, մարդասիրական գործին նվիրվածությամբ և անջնջելի հիշողություն թողեց 2016-ին Հայաստան կատարած իր այցից։ Թող Ֆրանցիսկոս պապի ժառանգությունը մեզ առաջնորդի դեպի ավելի խաղաղ աշխարհ, ինչպես արտահայտվել է նրա վերջին Զատկի ուղերձում»։
Civilnet










