Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանվել են աղբահանության վճարների արտոնություններ քաղաքի որոշ բնակիչների համար: Այս որոշման մասին հայտարարել է Քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ԺՊ Դավիթ Հակոբյանը:
2025-ի հունվարից աղբահանության վճարների հաշվարկման կարգը փոխվել է՝ նախկին անձնային հաշվարկից յուրաքանչյուր անձ՝ 200 դրամ, անցնելով տարածքային հաշվարկ`քառակուսի մետրը՝ 13 դրամ:
Ընդունված նախագծի համաձայն, աղբահանության վճարներից ազատվում են մարտական գործողությունների ժամանակ զոհված, գերեվարված կամ անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքի անդամները, այդ թվում՝ երեխաները, ծնողները և ամուսինը:
Արտոնություններ են տրամադրվել նաև ռազմական գործողությունների ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին՝ իրենց բաժնային սեփականության մասով:
Միայնակ չաշխատող կենսաթոշակառուները նույնպես ազատվում են աղբահանության վճարներից՝ իրենց բաժնային սեփականության մասով:
Արտոնություն է սահմանվել նաև այն բնակելի տարածքների համար, որտեղ ամսական էլեկտրաէներգիայի սպառումը չի գերազանցում 10 կիլովատը:
Civilnet











