Գլխավոր Լրահոս

Հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը՝ նոյեմբերի 1. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

Հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը՝ նոյեմբերի 1. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

Ազգային ժողովը 60 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:  

Նախագծով առաջարկվում է հայտարարագրերի ներկայացման ժամկետների փոփոխություն:

Նախագծի ընդունման արդյունքում բոլոր այն քաղաքացիները, որոնք հայտարարագրեր են ներկայացնում նախորդ տարվա համար, նրանց համար վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը, սկզբնական ժամկետը` մարտի 1-ը:

Նախագծի հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ  Բաբկեն Թունյանը հայտնել է, որ  մայիսի 1-ը, որը որպես վերջնաժամկետ սահմանված է օրենքով, առաջարկվում է այս տարվա և հաջորդ տարվա համար փոխել՝ սահմանելով նոյեմբերի 1-ը: 

«Այսինքն՝ այն մարդիկ, որոնք հայտարարագիր են լրացնելու այս տարի՝ նախորդ տարվա եկամուտների համար, իրենց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը: Եվ ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի՝ այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես դառնում է նոյեմբերի 1-ը: Զուգահեռաբար, դրանից հետո, հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1-ը, ընդ որում՝ մենք ոչ միայն վերջնաժամկետ ենք սահմանում, այլ նաև՝ սկզբնաժամկետ: Այսինքն՝ հիմա մարդիկ, երբ ցանկանան, հայտարարագիր են ներկայացնում՝ հունվարի 1-ից մայիսի 1-ը: Բայց մենք հիմա սահմանում ենք, որ հայտարարագիրը պետք է ներկայացվի մարտի 2-ից», - պարզաբանել է նախագծի հեղինակը:

Առայժմ հայտարարագիր ներկայացրել է շուրջ 35,000 մարդ, որոնցից 15,000 օգտվել է սոցիալական ծախսերի հետ ստացման իրենց իրավունքից: Վերադարձվել է շուրջ 1,4 մլրդ դրամ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում