Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը Գյումրիի քաղաքապետարանում 2012թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում իրականացրել է ստուգում ՀՀ Շիրակի մարզի քննչական բաժնի քննչի 24.10.2012թ. «Մասնագիտական ստուգումներ նշանակելու մասին» կայացրած որոշմամբ առաջադրված հարցերի շրջանակում:
Ինչպես հաղորդում է ֆինանսների նախարարության կայքը, ստուգումն իրականացվել է քաղաքապետարանի կողմից ստուգող խմբին տրամադրված փաստաթղթերի հիման վրա: Նշված ստուգման արդյունքում կազմվել է 17.01.2013թ. թիվ 89-Ա ակտը:
Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը նույն ժամանակահատվածում Գյումրիի քաղաքապետարանում իրականացրել է նաև ստուգում` ՀՀ Վարչապետի 2012թ. փետրվարի 10-ի թիվ 94-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2012թ. ծրագրի» շրջանակում, որի արդյունքներն ամփոփվել են 08.01.2013թ. կազմված թիվ 87-Ա ակտով:
Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը Գյումրիի քաղաքապետարանում կատարված ստուգումների վերաբերյալ նյութերը 29.01.2013թ. ուղարկել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:
Civilnet











