Ադրբեջանը և Չինաստանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության պաշտոնական Սինհուա գործակալությունը։
Հռչակագրի համաձայն՝ Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում, այդ թվում՝ տիեզերքի ուսումնասիրման, կանաչ զարգացման, մտավոր սեփականության և թվային տնտեսության ոլորտներում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում։
Civilnet











