Գլխավոր Լրահոս

Կառավարությունը կհատկացնի 209 մլն դրամ՝ անհուսալի վարկեր ունեցողներին օգնելու համար

Կառավարությունը կհատկացնի 209 մլն դրամ՝ անհուսալի վարկեր ունեցողներին օգնելու համար

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցման ծրագրի համար նախատեսվում է ներգրավել նոր ֆինանսական միջոցներ։ Այս մասին հայտարարվեց ՀՀ կառավարության ապրիլի 23-ի նիստի ընթացքում։

«Առաջարկվում է վճարումներ կատարելու համար հատկացնել 209 մլն դրամ»,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ հավելելով, որ ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնց վարկը համարվում է անհուսալի առնվազն երեք տարի ժամկետով, վարկի մայր գումարը չի գերազանցում 1 մլն դրամը, և այն գրանցված է Կենտրոնական բանկի լիցենզավորված բանկում կամ վարկային կազմակերպությունում։

Տաթևիկ Ստեփանյանը նաև ներկայացրեց վիճակագրական տվյալներ՝ նշելով, որ ստացված 9,650 դիմումներից արդեն բավարարվել է 3,594-ը։ Ծրագրի պոտենցիալ շահառուների թիվը գնահատվում է 218 հազար, որոնցից շուրջ 46,600-ն ունեն գրանցված զբաղվածություն։ Նախատեսվում է, որ ծրագրին կմիանա ընդհանուր թիրախային խմբի շուրջ 60 տոկոսը։

Ծրագիրը մեկնարկել է փետրվարի 7-ից։ Միասնական սոցիալական ծառայությունն ամեն օր կազմում է շահառուների ցուցակ և փոխանցում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը։ Ցուցակը ստանալուց հետո վերջինս 3 աշխատանքային օրվա ընթացքում սահմանում է նոր՝ 20% բռնագանձման չափ՝ նախկին 50%-ի փոխարեն։ Այս դրույթը տարածվելու է ինչպես աշխատավարձի, այնպես էլ պայմանագրային եկամուտների վրա։ Եթե օրենքով սահմանված է ավելի ցածր տոկոսադրույք, ապա կիրառելի կլինի այն։

Աշխատավարձից 20% պահումները կսկսվեն ցուցակում ընդգրկվելու հաջորդ ամսվա 1-ից և կշարունակվեն երկու տարի։

Ծրագրից օգտվելու պայմանները՝

  1. Դիմումի ներկայացում
     – Ժամկետ՝ 2025-ի փետրվարի 1-ից մինչև 2026-ի հունվարի 31-ը
     – Դիմում կարող է ներկայացվել միայն մեկ անգամ
     – Դիմելու եղանակներ՝
      * Առցանց՝ www.e-social.am կայքի միջոցով
      * Անձամբ՝ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած գրասենյակում
  2. Վարկի պահանջներ
     – Վարկը պետք է համարվի անհուսալի առնվազն 3 տարի
     – Մայր գումարը չպետք է գերազանցի 1 միլիոն դրամ
     – Վարկը պետք է գտնվի ԿԲ կողմից լիցենզավորված կառույցում
  3. Աշխատանքի պայման
     – Դիմելու պահին անհրաժեշտ է գրանցված աշխատանք ունենալ
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում