Հայաստանն ավելի քան 49 մլն դրամի մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիայի բնակչությանը։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօրվա Կառավարության նիստի ժամանակ։
25 մլն դրամը կհատկացվի առողջապահական և լաբորատոր նյութերի, իսկ 23 մլն դրամը՝ կենցաղային և հանրային սննդի նյութերի ձեռքբերմանը:
Այս նախագիծը սահմանում է, թե ինչպես պետք է բաժանվի մարդասիրական օգնությունը Սիրիայում ճգնաժամից տուժած մարդկանց միջև: Օգնությունը կտրամադրվի՝ հաշվի առնելով այն, թե ինչ հիմնական կարիքներ ունեն այդ մարդիկ իրենց առօրյա կյանքում:
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
Հայաստանը հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետով Սիրիային մարդասիրական օգնություն էր ուղարկել նաև մարտի 21-ին։
Civilnet











