Գլխավոր Լրահոս

Կանանց նկատմամբ խտրականություն կա՞, թե՞ ոչ. նախարարների բանավեճը՝ կառավարության նիստին

Կանանց նկատմամբ խտրականություն կա՞, թե՞ ոչ. նախարարների բանավեճը՝ կառավարության նիստին

Ապրիլի 23-ին Հայաստանի կառավարությունը քննարկեց և հաստատեց 2025-2028 թվականների համար նախատեսված գենդերային քաղաքականության իրականացման նոր ռազմավարությունը։ Փաստաթուղթը դարձավ քննարկման առարկա։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունը, թե հասարակությունում գենդերային խտրականություն չկա, հանդիպեց քննադատության։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հակադարձեց՝ ընդգծելով, որ հենց նման պնդումներով սկսվող քննարկումներն են փակուղի տանում լուծումները։ Նրա խոսքով՝ խտրականությունը հաճախ սկսվում է հենց կանանցից՝ կանանց նկատմամբ։

«Մեր բազմաթիվ ստերեոտիպեր ձևավորվում և փոխանցվում են հենց կանանց կողմից՝ կանանց նկատմամբ և կանանց դեմ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դպրոցներում ուսուցիչների մեծ մասը կանայք են, ինչը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև շատ երկրներին։ 

Նա անդրադարձավ նաև կրթության համակարգում առկա խտրականությանը՝ բերելով Մանկավարժական համալսարանի օրինակը. «Համալսարանը գործում է արդեն ավելի քան հարյուր տարի, և միայն վերջերս առաջին անգամ նրա ռեկտոր դարձավ կին։ Սա այն պարագայում, երբ ոլորտում աշխատողների շուրջ 90 տոկոսը կանայք են։ Ուզում եք ասել, որ այս ամբողջ ընթացքում որևէ կին չի՞ եղել, որը կարող էր այդ պաշտոնը զբաղեցնել»։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նիստի ընթացքում ընդգծեց, որ կանանց նկատմամբ բռնությունը տարածված է ոչ միայն մարզերում, այլև Երևանում՝ կոչ անելով պետությանը վարել անզիջում պայքար ընտանեկան բռնության դեմ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությանը՝ հատկապես երիտասարդ տղաների վրա։ Նրա խոսքով՝ երբ տղան ներգրավվում է քրեական մշակույթում, նրա կրթական առաջընթացը կանգ է առնում, իսկ կառավարելիությունը՝ աճում. «Որքան տղամարդը մոտ է քրեական մշակույթին, այնքան կառավարելի է»։

Ռազմավարությամբ սահմանվում են գենդերային հավասարության ապահովման վեց գերակայություններ, որոնք վերաբերում են կառավարման, սոցիալ-տնտեսության, կրթության, առողջապահության, ընտանեկան բռնության կանխարգելման և կլիմայական քաղաքականության ոլորտներին։ Փաստաթուղթը մշակվել է մասնակցային և փաստահեն մոտեցմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և միջազգային գործընկերների աջակցությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում