Գլխավոր Լրահոս

Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ՀՀ կողմից իրականացված ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում արձանագրված առաջընթացը։   

Արարատ Միրզոյանը և Թեոդորոս Ռուսոպուլոսն ընդգծել են ժամանակակից պայմաններում ժողովրդավարական արժեքների հարգման կարևորությունը։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանին առնչվող հարցերում ԵԽԽՎ և Եվրոպայի խորհրդի մյուս մարմինների կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումները։ 

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ 

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը կարևոր հանգրվան կլինի տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում