Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Ըստ պաշտոնական աղբյուրի՝ տուժածներ չկան։
ՀՀ ՊՆ-ն հերթական անգամ կոչ է արել ադրբեջանական կողմին հետաքննել բնակելի տան գնդակոծման դեպքը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Նախարարությունը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը դեռևս նախկինում առաջարկել է ստեղծել Հայաստան-Ադրբեջան համատեղ հետաքննության մեխանիզմ՝ հրադադարի ռեժիմի խախտումների և այդ դեպքերի վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրության նպատակով։
Միևնույն ժամանակ, Բաքուն շարունակաբար անտեսում է ինչպես ՀՀ ՊՆ-ի՝ հետաքննության կոչերը, այնպես էլ վարչապետի աշխատակազմի առաջարկը՝ փոխադարձ վստահության և իրավիճակի թափանցիկության ապահովման ուղղությամբ։



Civilnet











