Գլխավոր Լրահոս

Թրամփն ապրիլքսանչորսյան ուղերձում չի օգտագործել «Ցեղասպանություն» եզրույթը

Թրամփն ապրիլքսանչորսյան ուղերձում չի օգտագործել «Ցեղասպանություն» եզրույթը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել, որում չկա «ցեղասպանություն» (genocide) եզրույթը: 

Նախորդ նախագահ Ջո Բայդենը 2021-ին պաշտոնապես ճանաչել էր Հայոց Ցեղասպանությունը՝ օգտագործելով այդ եզրույթը իր ապրիլքսանչորսյան ուղերձում:

«Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը և հարգում այն ​​մարդկանց հիշատակը, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում։ 1915-ի սկզբում մեկուկես միլիոն հայեր արտաքսվեցին և մահվան դատապարտվեցին:

Մենք բախտավոր ենք, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերել են  մեր ափեր և մեծ ներդրում ունեցել մեր երկրի համար: [...] Իմ վարչակազմը հավատարիմ է մնում կրոնական ազատության և խոցելի փոքրամասնությունների պաշտպանությանը: Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը և տարածաշրջանային կայունության պահպանմանը»,- նշված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում