Գլխավոր Լրահոս

ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցանկում չէ․ ՊԵԿ-ը հրապարակել է առաջին եռամսյակի տվյալները

ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցանկում չէ․ ՊԵԿ-ը հրապարակել է առաջին եռամսյակի տվյալները

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներառված չէ 2025-ի առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում, այս մասին տեղեկանում ենք ապրիլի 25-ին Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներից։

2025 թվականի հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա»-ն, որը պետական բյուջե է վճարել շուրջ 19.9 միլիարդ դրամ։ Երկրորդ տեղում է «Մոբայլ Սենթր Արթ»-ը՝ շուրջ 16.6 միլիարդ դրամով, երրորդը «Գրանդ Տոբակո»-ն է՝ մոտ 12 միլիարդ դրամով։ Ցանկն ամբողջությամբ տեղադրված է ՊԵԿ-ի կայքում։ 

Առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են վճարել ավելի քան 409.3 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս թիվը կազմել էր 387.1 միլիարդ, այսինքն՝ այս տարի հավաքագրվել է մոտ 22.2 միլիարդ դրամով ավելի։

Ինչու՞ ԶՊՄԿ-ն ներառված չէ ցանկում

Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատը(ԶՊՄԿ) գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը երեք տարի շարունակ։ ԶՊՄԿ-ի հաղորդագրության համաձայն՝ ընկերության՝ ցանկում չհայտնվելը նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների՝ առաջին եռամսյակում հետվերադարձի արդյունք է։ 

*Ռոյալթին պետական բյուջե վճարվող փոխհատուցում է՝ մետաղական օգտակար հանածոների օգտագործման և դրանցից ստացվող բարձր շահույթի դիմաց։

Ընկերությունը պարզաբանում է, որ իրենց վճարած հարկերի զգալի մասը ուղղակի հարկերն են՝ շահութահարկ և ռոյալթի, ի տարբերություն խոշոր հարկատուների զգալի մասի, որոնց դեպքում վճարվող հարկերի զգալի մասն ավելացված արժեքի հարկն է։ 

2024-ի արդյունքներով՝ հաշվարկված և վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձվել են ընկերությանը, ինչի արդյունքում հանրագումարում առաջին եռամսյակում ստացվել է 19.5 մլրդ դրամի տարբերություն։ Այսինքն՝ ռոյալթիի կանխավճարներն ավելի շատ են եղել, քան այն, ինչ իրականում կոմբինատը պարտավոր էր վճարել 2024-ի արդյունքներով։ Այդ «ավել վճարած» տարբերությունը բացասական հաշվեկշիռ է առաջացրել, որի պատճառով էլ կոմբինատը դուրս է մնացել ցանկից։

«Արդեն կիսամյակային կտրվածքով ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կարտացոլվեն, իսկ տարեկան կտրվածքով՝ ընկերությունը նորից կգրավի առաջնային դիրքեր 1000 խոշոր հարկատուների ցանկում»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում