Գլխավոր Լրահոս

Միջանցքի հարցում տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը կարևոր է. Փեզեշքիանը՝ ադրբեջանական ալիքին

Միջանցքի հարցում տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը կարևոր է. Փեզեշքիանը՝ ադրբեջանական ալիքին

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային և տարածքային հարցերը կլուծվեն այն ժամանակ, երբ երկու երկրների միջև առևտրային և քաղաքական հարաբերությունները լուծվեն յուրաքանչյուր կողմի իրավունքների փոխադարձ հարգանքի վրա։ Ապրիլի 28-ին նախատեսվող՝ Ադրբեջան այցից առաջ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ադրբեջանական պետական AzTV-ի հետ զրույցում։ 

Փեզեշքիանը երկրների տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը շեշտել է, այսպես կոչված, «‎Զանգեզուրի միջանցքի» շուրջ տարաձայնությունների համատեքստում։   

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին՝ Իրանի նախագահը հաստատել է, որ Իսլամական Հանրապետությունը շարունակաբար աջակցում է երկու հարևանների իրավունքներին և նվիրված է խաղաղ համակեցության խթանմանը։

Իրանի նախագահը նաև ընդգծել է Նախիջևանը և Ադրբեջանը Իրանի միջով կապող ճանապարհի (Արաքսի միջանցք) ապահովման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այս ճանապարհը կլուծի առկա կապի խնդիրները։

Փեզեշքիանը Իրանի նախագահի պաշտոնում առաջին անգամ է այցելում Ադրբեջան։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում