Գլխավոր Լրահոս

«Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է, և դրան հարգանքով ենք մոտենում»․ Փեզեշքիան

«Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է, և դրան հարգանքով ենք մոտենում»․ Փեզեշքիան

«Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է, և դրան հարգանքով ենք մոտենում»։ Այս մասին Բաքվում ապրիլի 28-ին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում։ 

Իրանի նախագահը հանդես է եկել նաև՝ «Ղարաբաղում և այլ տարածքներում ադրբեջանցիների իրավունքների օգտին» հայտարարությամբ։

Մասուդ Փեզեշքիանն ադրբեջանական պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման հնարավորությունը՝ այն տեսնելով երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։

«Մենք կարող ենք բացել հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք անցնող միջանցնքերը։ Ոչ մեկին թույլ չենք տա մեր միջև հակասություններ ստեղծել։ Ես տեսնում եմ, որ նախագահ Ալիևն էլ է դրա կողմնակիցը, որի կամքը կա նաև մեզ մոտ։ Թե՛ Իրանի, թե՛ Ադրբեջանի համար կարող ենք լավ ապագա ստեղծել»,- նշել է Փեզեշքիանը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով Բաքու է մեկնել ապրիլի 28-ին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում