Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մտադրություն չունենք․ Փաշինյան

Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մտադրություն չունենք․ Փաշինյան

Հայաստանը նպատակ չունի Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել կամ փչացնել։ Այդ մասին ապրիլի 28-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալիի հետ ասուլիսին։

Էստոնացի լրագրողները նրան երկու հարց ուղղեցին, որոնք վերաբերում էին Ռուսաստանի հեր հարաբերություններին։ Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց․ հետաքրքրվեց լրագրողներից մեկը, ինչին ի պատասխան Փաշինյանը նշեց, որ պաշտոնական Երևանը կողմ է հավասարակշռված արտաքին քաղաքականությանը։

«Ուզում եմ հստակ լինել։ Երբեմն, նույնիսկ Հայաստանում արվող հայտարարություններ ճիշտ չեն մեկնաբանում իրականությունը։ Մենք ամենևին էլ Ռուսաստանի հետ հարաբերությունները լարելու, խզելու կամ փչացնելու մտադրություն չունենք։ Ընդհակառակը, մենք ցանկանում ենք պահպանել և զարգացնել լավ հարաբերություններ մեր բոլոր միջազգային գործընկերների հետ»,- ասաց կառավարության ղեկավարը։

Վարչապետ Փաշինյանին հարց ուղղվեց նաև այն մասին, թե որքան է շարունակվելու իրավիճակը, երբ Հայաստանը դիմում է Եվրոպական միությանը՝ միանալու, սակայն միաժամանակ մասնակցում է Մոսկվայում անցկացվող շքերթներին։ Փաշինյանը կրկին ընդգծեց, որ պաշտոնական Երևանը պետք է խորացնի իր հարաբերությունները տարբեր ուղղություններով։

Ասուլիսին Փաշինյանն ասաց, որ Էստոնիայի իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի վերջին զարգացումները։ Նա ակնկալում է պաշտոնական Տալլինի աջակցությունն այդ հարցում։

Վարչապետը ներկայացրեց նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացքը՝ վերահաստատելով, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը։

«Հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ Ադրբեջանի հետ ստորագրել նաև ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը»,- հայտարարեց Փաշինյանը։

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը իր հերթին ասաց, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացում՝ իր փորձով։

Ապրիլի 28-ին Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց Էստոնիայի Հանրապետություն։ Այցի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի, վարչապետ Քրիստեն Միխալի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսարի հետ։ Վարչապետ Փաշինյանը այցելել է նաև «e-Estonia Briefing» կենտրոն և հանդիպել Էստոնիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում