Վրաստանի Հանրապետության նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-ին ժամանել է Հայաստան պաշտոնական այցով։ Հայաստանի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ապրիլի 29-ին կկայանա դիմավորման պաշտոնական արարողություն, որից հետո Վահագն Խաչատուրյանն ու Միխեիլ Կավելաշվիլին կունենան առանձնազրույց։
Նախատեսվում է նաև ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Այցի շրջանակում Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ։
Civilnet











