Գլխավոր Լրահոս

Հնդկաստանի բանակի ներխուժումը Պակիստան «անխուսափելի է»․ Պակիստանի պաշտպանության նախարար

Հնդկաստանի բանակի ներխուժումը Պակիստան «անխուսափելի է»․ Պակիստանի պաշտպանության նախարար

Հնդկաստանի բանակի ներխուժումը Պակիստան «անխուսափելի է», այս մասին Reuters-ին ասել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։

«Մենք ուժեղացրել ենք մեր ուժերը, քանի որ դա [ներխուժումն] այժմ անխուսափելի է։ Նման իրավիճակում պետք է կայացվեն ռազմավարական որոշումներ, և դրանք արդեն կայացվել են», - ասել է Ասիֆը։

Խավաջա Ասիֆը նշել է, որ Հնդկաստանի հռետորաբանությունը կոշտանում է, և որ Պակիստանի զինվորականները կառավարությանը տեղեկացրել են հարձակման հնարավորության մասին։ Պակիստանի իշխանությունները, նրա խոսքով, կապի մեջ են նաև Չինաստանի, Պարսից ծոցի երկրների, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների հետ։

Ասիֆը չի մանրամասնել, թե ինչու է կարծում, որ ներխուժումն անխուսափելի է, կամ արդյոք, ըստ նրա, այն կլինի լիարժեք, թե սահմանափակ։

Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակը լարվեց, երբ ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Պահալգամ զբոսաշրջային քաղաքում զինված անձինք սպանեցին 26 մարդու: Պակիստանի կողմից կառավարվող Քաշմիրում տեղակայված ջիհադիստական ​​​​խմբավորումը ստանձնեց հարձակման պատասխանատվությունը:

Հնդկաստանի իշխանությունները հստակեցրել են, որ Պակիստանին առնվազն մասամբ պատասխանատու են համարում հարձակման համար: Հնդկաստանը փակել է Պակիստանի հետ սահմանը և հրամայել է պակիստանցիներին լքել իր տարածքը: Ե՛վ Պակիստանը, և՛ Հնդկաստանը ունեն միջուկային զենք: Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ Պակիստանը դրանք կօգտագործի միայն այն դեպքում, եթե «իրենց գոյությանն ուղղակի սպառնալիք» լինի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում