Հայաստանի և Վրաստանի միջև գոյություն ունի օրինակելի երկկողմ համագործակցություն բազմաթիվ բնագավառներում: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին:
«Վրաստանն ու Հայաստանը օրինակելի երկկողմ համագործակցություն ունեն բազմաթիվ ոլորտներում․ անցյալ տարի մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը ամուր բարեկամական հարաբերությունների ևս մեկ հաստատում է և ճանապարհ է հարթում բոլոր ոլորտներում ավելի խորը և համապարփակ համագործակցության համար»,- ընդգծել է Միխայիլ Կավելաշվիլին։
Կավելաշվիլին շեշտադրել է, որ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, Թբիլիսին և Երևանը շարունակում են ամրապնդել իրենց սերտ քաղաքական և տնտեսական կապերը:
Վրաստանի Հանրապետության նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 28-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։
Միխեիլ Կավելաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցով ապրիլի 15-ին մեկն էլ Ադրբեջան։
Civilnet











