Գլխավոր Լրահոս

Իշխանությունը նորմալ է համարում լրագրողներին վիրավորելը․ հայտարարություն

Իշխանությունը նորմալ է համարում լրագրողներին վիրավորելը․ հայտարարություն

Լրագրողական կազմակերպությունները հիասթափություն են հայտնել խորհրդարանականների՝ էթիկայի հանձնաժողովից խուսափելու վերաբերյալ, և պահանջում են օրենսդրական փոփոխություններ՝ նման մարմնի ձևավորումը դյուրացնելու կամ պատգամավորական էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու համար:

Լրագրողական կազմակերպությունները հաղորդագրություն են տարածել, որում նշում են, որ ԱԺ-ում տիրող լարված մթնոլորտը պահանջում է ավելի պատասխանատու մոտեցում: Կազմակերպությունների մտահոգությունը վերաբերում է մասնավորապես ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջև միջադեպին։ Մարտի 20-ին Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անպարկեշտ արտահայտությամբ վիրավորել էր Ջեբեջյանին։

Ապրիլի 25-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները մերժել են էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը, որը վերաբերում էր պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքին:

«Դժվար է ասել, թե որն է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՔՊ-ական մեծամասնության՝ պատգամավորական էթիկայի հանձնաժողով ստեղծելուն դեմ լինելու հիմնական պատճառը․ այն, որ նախագիծը ներկայացրել էին ընդդիմադիր խմբակցություննե՞րը, որոնց առաջարկություններն իշխող ուժը որպես կանոն չի ընդունում, թե՞ սա կուսակցի նկատմամբ համերաշխության դրսևորում է՝ անկախ նրանից, թե ինչ վարքով է նա աչքի ընկել։ Ամեն դեպքում Անդրանիկ Քոչարյանի անվայելուչ պահվածքին գնահատական չտալը և գոնե դրա քննարկման համար էթիկայի հանձնաժողով չստեղծելը վկայում են, որ իշխող մեծամասնությունը ոչ մի արտառոց բան չի տեսնում նման կոնֆլիկտներում, նորմալ է համարում լրագրողներին վիրավորելը և դրանով իսկ կանաչ լույս է վառում այդպիսի միջադեպերի համար։ Գուցե դա է պատճառը, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել պատգամավորների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև ընդհարումները։ Բավական է հիշել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի, Հովիկ Աղազարյանի, Վիլեն Գաբրիելյանի և այլոց անբարեկիրթ վերաբերմունքը տարբեր լրագրողների նկատմամբ։

Գուցե դա է պատճառը, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել պատգամավորների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև ընդհարումները։ Բավական է հիշել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի, Հովիկ Աղազարյանի, Վիլեն Գաբրիելյանի և այլոց անբարեկիրթ վերաբերմունքը տարբեր լրագրողների նկատմամբ»,- ասված է լրագրողական կազմակերպությունների տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում