Կառավարությունը նախորդ հինգ տարիներին շոշափելի առաջընթաց է արձանագրել երեք ոլորտներում: Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով գործադիրի պատվերով քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները:
Վարչապետի խոսքով` հարցվածների 95,3%-ը դրական տեղաշարժ է արձանագրել բջջային կապի և ինտերնետի ոլորտում իրականացված բարեփոխումների մասով: Հարցման մասնակիցների 82,4%-ը դրական է գնահատել երրորդ անձանց ռիսկերի ապահովագրության (ԱՊՊԱ) համակարգի գործունեությունը:
Քաղաքացիների գնահատմամբ` նախորդ հինգ տարիներին առաջընթաց արձանագրած երրորդ ոլորտը կադաստրն է, որի աշխատանքներում դրական տեղաշարժ է նկատել հարցվածների 65,1%-ը:
Civilnet











