Գլխավոր Լրահոս

Վարդան Ղուկասյանի փեսան՝ Գյումրիի փոխքաղաքապետ

Վարդան Ղուկասյանի փեսան՝ Գյումրիի փոխքաղաքապետ

Այսօր կայացել է Գյումրիի նորընտիր ավագանու հերթական նիստը։ Գյումրիի քաղաքապետի տեղակալներ են ընտրվել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Ղուկասյանը, և Ղուկասյանի մտերիմ ընկերը՝ Գագիկ Մանուկյանը։

Փոխքաղաքապետերի ընտրությանը  «Քաղաքացիական պայմանագիր»-ը ձեռնպահ է քվեարկել։  

ՔՊ-ն փոխքաղաքապետի թեկնածու չէր առաջադրել, իսկ թե ինչո՞ւ, լրագրողների հարցին պատասխանել է Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը։

«Փոխքաղաքապետի թեկնածու չենք ներկայացրել, որովհետև համայնքային իշխանությունը ձևավորվել է ոչ դասական քաղաքականության պրոցեսների արդյունքում։ Մենք քաղաքային իշխանության ձևավորմանը չենք մասնակցում, անիմաստ է սեփական թեկնածուին ներկայացնել փոխքաղաքապետի պաշտոնին»,- ասել է Մինասյանը։

Անդրադառնալով նախկինում արած պնդմանը, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն Գյումրիում, Մինասյանը նշել է, որ այդ օրակարգը կլինի այն ժամանակ, երբ սկսեն բախվել անձնական ու քաղաքական շահերը, որոնք, ըստ Մինասյանի՝ անխուսափելի են։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում