Գլխավոր Լրահոս

Մետրոյի «Սուրմալու» կայարանի հետ կապված «ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ» 

Մետրոյի «Սուրմալու» կայարանի հետ կապված «ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ» 

Սուրմալու առևտրի կենտրոնի հարևանությամբ նախատեսվող մետրոպոլիտենի միջանկյալ կայարանի էսքիզային նախագծի համար մրցույթը նախատեսվում է հայտարարել մինչև մայիսի վերջ։ Այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի մայիսի 5-ի աշխատանքային քննարկման ժամանակ։

«Մետրոպոլիտենի հետ քննարկումների ընթացքում ի հայտ են եկել նոր տեխնիկական և անվտանգային խնդիրներ՝ կապված Քրիստափորի կամրջի վիճակի հետ։ Որոշվել է, որ այդ աշխատանքների ծավալները ևս պետք է ներառվեն կայարանի կառուցման ծրագրում, քանի որ կայարանի կառուցումը կարող է էական ազդեցություն ունենալ կամրջի վրա»,- նշեց Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Անետա Բաբայանը։

Նրա խոսքով՝ նախագծման աշխատանքները կսկսվեն էսքիզի պատրաստ լինելուց հետո, սակայն մինչև այդ անհրաժեշտ է ներդրողներ գտնել։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեռ 2022-ի ապրիլին հայտարարել էր «Սուրմալու» կայարանի կառուցման նախաձեռնության մասին։

Մետրոպոլիտենի զարգացման ուղղությամբ իշխանությունը բազմիցս խոստումներ է տվել, սակայն առանց իրական արդյունքի։ «Քաղաքացիական պայմանագիրը» այդ խոստումները ներառել է ինչպես Թավշյա հեղափոխությունից հետո Երևանի ավագանու նախընտրական ծրագրերում, այնպես էլ 2023-ի նախընտրական փաստաթղթերում՝ խոստանալով կառուցել «Աջափնյակ» կայարանը մինչև 2028-ը, «Սուրմալու» կայարանը՝ 2026-ին, իսկ 2027-ին ներկայացնել Մալաթիա-Սեբաստիայի կայարանի նախագիծը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում