Կառավարությունն իր այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որոնց համաձայն` մինչև 2012թ. դեկտեմբերի 30-ը երկարաձգվել է Պետական եկամուտների կոմիտեի համակարգում գրանցվելու պայմանագիր կնքած քաղաքացիների ստորագրության վարձավճարի սուբսիդավորման ժամկետը։
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, դեկտեմբերին դիմած 8 հազ. քաղաքացիների էլեկտրոնային ստորագրության սպասարկման ծախսը սուբսիդավորելու նպատակով հատկացվել է ավելի քան 24 մլն դրամ` նախատեսված ծավալով ապահովելով գործարար համայնքի աջակցության տրամադրումը։ Դրանով իսկ, վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, կառավարությունը խթանում է նշված գործընթացը, քաղաքացիներին խրախուսում, որպեսզի նրանք օգտվեն էլեկտրոնային ստորագրության միջոցով առաջարկվող ծառայությունից։
Civilnet











