Գլխավոր Լրահոս

Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը. Խաթիբզադե

Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը. Խաթիբզադե

«Թեհրանը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը». հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Իրանցի պաշտոնյան այդ մասին խոսել է Բաքվում՝ «Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները տարածաշրջանային գործընթացների շրջանակներում» խորագիրը կրող խորհրդաժողովին, որը հյուրընկալել է Ադրբեջանի Միջազգային հետազոտությունների կենտրոնը։

Սայիդ Խաթիբզադեն իր խոսքում մեծամասամբ անդրադարձել է Իրան-Ադրբեջան հարաբերություններին։ Նա շրջադարձային է համարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Ադրբեջան՝ շեշտելով Բաքվի կարևորությունը հարևանների հետ տարվող Իրանի արտաքին քաղաքականությունում։

Ադրբեջանա-իրանական հանդիպման ժամանակ կողմերը հուշագիր են ստորագրել Ադրբեջանի միջագզային հարաբերությունների հետազոտական կենտրոնի և Իրանի արտգործնախարարությանը կից քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի միջև։ Ըստ այդ հուշագրի՝ կողմերը պայմանավորվել են հասնել փոխշահավետ համագործակցության՝ ակադեմիական փոխանակումների և համատեղ նախագծերի իրականացման ծրագրերի շուրջ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում