Գլխավոր Լրահոս

Պատմության մեջ առաջին անգամ Գերմանիան կանցլեր չի ընտրել

Պատմության մեջ առաջին անգամ Գերմանիան կանցլեր չի ընտրել

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին չի հաջողվել հավաքել Բունդեսթագի պատգամավորների ձայների բացարձակ մեծամասնությունը՝ Գերմանիայի կանցլեր ընտրվելու համար։ Պահանջվող նվազագույն 316 ձայնից Մերցի օգտին քվեարկել է 310 պատգամավոր։ Ինչպես հայտնում է AFP գործակալությունը, սա նմանօրինակ առաջին դեպքն է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության մեջ։

Մերցի թեկնածությանը դեմ է քվեարկել 307 պատգամավոր։  

Կրկնակի քվեարկությունը պետք է անցկացվի 14 օրվա ընթացքում, ինչպես սահմանված է Գերմանիայի Հիմնական օրենքով։  

Կրկնակի քվեարկության ճշգրիտ օրը դեռ հայտնի չէ։ Տեղեկատվական գործակալությունների աղբյուրների համաձայն՝ քննարկվում է նոր քվեարկությունն անցկացնել չորեքշաբթի՝ մայիսի 7-ին։ Եթե խմբակցությունները չկարողանան պայմանավորվել այդ օրվա շուրջ, որպես այլընտրանք դիտարկվում է մայիսի 9-ը։

Փետրվարին կայացած Բունդեսթագի ընտրություններում հաղթել է Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքը։ Սոցիալ-դեմոկրատները զբաղեցրել են երրորդ տեղը։ Այս ուժերը միասին մեծամասնություն են կազմում Բունդեսթագում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում