Պետական բյուջեի եկամուտներն աճել են 120 մլրդ դրամով

2025-ի ապրիլի 30-ի դրությամբ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 948,7 մլրդ դրամ, ինչը 120 մլրդ դրամով կամ 14,5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ըստ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի հրապարակած տվյալների` 2025-ի առաջին կիսամյակի նկամտամբ հարկային եկամուտների փաստացի հավաքագրումների կատարողականը կազմել է 70,5% կամ 397,8 մլրդ դրամով պակաս:
Նշվում է, որ 2025թ. հունվար-ապրիլին բյուջետային մուտքերը 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 21,5%-ով կամ 167,7 մլրդ դրամով, իսկ 2022թ. համեմատ՝ 46,7%-ով կամ 301,8 մլրդ դրամով:
Հարկային մարմնի կողմից պետական բյուջե է մուտքագրվել 802,6 մլրդ դրամ, ինչը 12,7%-ով կամ 90,5 մլրդ դրամով ավելի է 2024թ. առաջին չորս ամիսների ցուցանիշից:
Մաքսային մարմնի միջոցով հավաքագրվել է 146,1 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 25,3%-ով կամ 29,5 մլրդ դրամով:
Թեմա
Civilnet










