Գլխավոր Լրահոս

Մեկնարկում է Հռոմի նոր պապի ընտրությունը

Մեկնարկում է Հռոմի նոր պապի ընտրությունը

Այսօր՝ մայիսի 7-ին, Վատիկանում պաշտոնապես կմեկնարկի կոնկլավը՝ Հռոմի նոր պապի ընտրության գործընթացը։ Օրվա առաջին կեսին Սուրբ Պետրոսի տաճարում կմատուցվի հատուկ Մեսսա՝ Pro eligendo Pontifice, որի ընթացքում կլինի համընդհանուր աղոթք՝ ի աջակցություն այն կարդինալների, որոնց վրա դրված է նոր պապի ընտրության առաքելությունը։

Կեսօրից հետո կարդինալները դուրս կգան Սուրբ Մարթայի Տնից և կուղևորվեն Սիքստինյան կապելլա, որտեղ տեղի կունենա կոնկլավի հանդիսավոր բացման արարողությունը։

Կոնկլավի կանոններում նշվում է, որ 252 կարդինալներից 138-ը համարվում են ընտրող։ Սիքստինյան կապելլայում գաղտնի քվեարկությանը կարող են մասնակցել միայն 80 տարեկանից ցածր անձինք։

Ընտրական գործընթացի օրերին կարդինալներն ամեն առավոտ կմասնակցեն Մեսսայի և ժամերգությունների՝ Պավել III-ի մատուռում, որին կհաջորդեն քվեարկությունները։  

Ընտրության ավարտին, եթե Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սև ծուխ դուրս գա, կնշանակի, որ պապ չի ընտրվել։ Սպիտակ ծուխը կնշանակի, որ նոր պապ է ընտրվել։  

Ապրիլի 21-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվանից հետո կարդինալները կընտրեն 267-րդ պապին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում