Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ձերբակալվածները մեղադրվում են հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
«Միջոցառումն իրականացվել է հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում»,- հայտնեց Օհանջանյանը։
Civilnet











