Գլխավոր Լրահոս

Wizz Air-ը 8 նոր ուղղություն է բացում Երևանից

Wizz Air-ը 8 նոր ուղղություն է բացում Երևանից

Հունգարական «Wizz Air» ավիաընկերությունը հայտնում է, որ Երևանում բացել է իր 34-րդ հանգույցը և հոկտեմբերից կմեկնարկի նոր չվերթներ դեպի Եվրոպական 6 երկրի 8 քաղաք։ Ընկերության փոխանցմամբ՝ այս նախաձեռնությունը կնպաստի Հայաստանն ավելի լայնորեն կապելուն Եվրոպայի հետ՝ դարձնելով ճամփորդություններն առավել մատչելի։ Տոմսերի գները սկսվում են 29,99 եվրոյից։

Երևանից «Wizz Air»-ը չվերթներ կիրականացնի հետևյալ ուղղություններով՝
Գերմանիա – Համբուրգ, Մեմինգեն
Իտալիա – Նեապոլ, Բարի
Ռումինիա – Բուխարեստ
Կիպրոս – Պաֆոս
Ֆրանսիա – Նիս
Չեխիա – Պրահա

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավիաընկերությունը նաև ավելացնում է դեպի Դորտմունդ երթուղու հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի։

«Զվարթնոց» օդանավակայանում կտեղակայվեն երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ, որոնք նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20%-ով կրճատում, ինչպես նաև՝ աղմուկի 50%-ով նվազեցում:

Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը Երևանից կիրականացնի չվերթեր 17 ուղղություններով դեպի 10 երկիր:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում