Բայդենը կանխատեսում է աշխարհակարգի փոփոխություն Թրամփի օրոք

Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինայի վրա գործադրված ճնշումը՝ Ռուսաստանի օգտին տարածք զիջելու հարցում, «ժամանակակից հաշտեցման» դրսևորում է։ BBC-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը:
«Վլադիմիր Պուտինը համարում է Ուկրաինան Ռուսաստանի մաս, և ցանկացած մեկը, ով կարծում է, որ Ռուսաստանը կդադարեցնի իր ագրեսիան, եթե խաղաղության համաձայնագրի շրջանակում որոշ տարածքներ զիջվեն, պարզապես հիմար է»,- ասել է Բայդենը:
ԱՄՆ նախկին նախագահը մտահոգություն է հայտնել, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք կարող է խաթարվել ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները, ինչը նրա խոսքով «կփոխի աշխարհի ժամանակակից պատմությունը»:
Հարցին՝ ինչպես է գնահատում Թրամփի վարչակազմի վերաբերմունքը դաշնակիցների նկատմամբ, նախկին նախագահը քննադատել է Թրամփի՝ Պանամայի ջրանցքը վերադարձնելու, Գրենլանդիայի նկատմամբ տարածքային հավակնություններն ու Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու կոչերը։
«Մենք ազատության, ժողովրդավարության, հնարավորությունների կողմնակից ենք, ոչ թե զավթումների»,- ասել է Բայդենը:
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ «Եվրոպան կկորցնի վստահությունն Ամերիկայի վճռականության և առաջնորդության նկատմամբ»։
Civilnet










