Գլխավոր Լրահոս

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Ալիևայի պարգևատրումը Համայն Ռուսիո պատրիարքի կողմից

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Ալիևայի պարգևատրումը Համայն Ռուսիո պատրիարքի կողմից

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից Ադրբեջանի առաջին փախնախագահ Մեհրիբան Ալիևայի պարգևատրումը։

Պատրիարքարանի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև՝ բնօրինակով։

«Ռուս Ուղղափառ Եկեղեցին անհեթեթութիւն եւ յիմարութիւնը գործած է՝ պարգեւատրելով Ատրպէյճանի Առաջին Տիկինը՝ Սուրբ Օլկայի շքանշանով: Այս շքանշանը սովորաբար կը տրուի քրիստոնէական առաքինութիւններ ունեցող անձերուն, որոնք հասարակութեան մէջ աւանդական արժէքներու պահպանման, միջմշակութային եւ միջկրօնական երկխօսութեան խթանման գործին մէջ աւանդ ունին: Այս անմիտ քայլով Ռուս Ուղղափառ Եկեղեցին աղաւաղած է իր հեղինակութիւնը։ Իլհամ Ալիեւի բռնապետական իշխանութեան ներքոյ Ատրպէյճանը կազմակերպած է Արցախի հայկական քրիստոնէական ժառանգութիւնը ոչնչացնելու համակարգուած արշաւ: Կործանած կամ իբրեւ մզկիթ վերաօգտագործած է Շուշիի եւ այլ շրջաններու քանի մը եկեղեցիներ՝ ջնջելով դարաւոր հայկական ներկայութիւնը:

Մենք խստագոյնս կը դատապարտենք Կիրիլ Պատրիարքի պարգեւատրման որոշումը, եւ վստահ ենք, որ այդ մեծ շեղում մըն է Ռուս Ուղղափառ Եկեղեցւոյ պատմական սկզբունքներէն: Պատրիարքի այս քայլը վկայութիւնն է անոնց հետ համերաշխութեան, որոնք միջազգային ասպարէզին վրայ կ’իրականացնեն մշակութային եւ կրօնական ոչընչացում եւ մենք այն կը որակենք ակնյայտ թշնամանք Հայ Առաքելական Եկեղեցւոյ դէմ:  

Զարհուրելին այն է, որ Ատրպէյճանի բռնապետի հայկական ներկայութիւնը Արցախէն ջնջելու բացայայտ գործողութիւնները այժմ անուղղակի կերպով կը գնահատուին իր ամենամօտ քաղաքական դաշնակիցէն՝ առաջին տիկին եւ փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի պարգեւատրումով: Ասիկա ոչ այլ ինչ է, եթէ ոչ Ատրպէյճանի կողմէ Հայոց եւ Քրիստոնէութեան դէմ իրականացուող մշակութային ցեղասպանութեան շարունակական արշաւի լուռ հաւանութիւն եւ սատարում:   

Յստակ է, որ Ատրպէյճանի իշխանութիւնը տարածաշրջանի մէջ իր կողմէ ստեղծւած շինծու պատմութեան իբրեւ միակ թշնամի կը նկատէ Հայ Առաքելական Եկեղեցին: Մշակութային ոչնչացման մեղսակից քաղաքական գործիչի մը եկեղեցական պարգեւի արժանացնելու բեմադրուած շնորհումը, խեղաթիւրուած խորագիրներով ակադեմիական գիտաժողովներու կազմակերպումը կը բացայայտեն Ալեւի իշխանութեան նենգ հաշւարկներն ու համակարգուած արշաւը Հայ Առաքելական Եկեղեցւոյ դէմ, որը միտուած է նուազեցնելու անոր զօրութիւնը, փառքը եւ սրբազան հեղինակութիւնը, նոյնսիկ եւ յատկապէս այդ ըրած են Ռուս Ուղղափառ Եկեղեցւոյ նման հաստատութեան մը ամենաբարձր մակարդակներու մէջ սպրդելով:   

Մենք կը հաստատենք մեր աներկբայ պատրաստակամութիւնը՝ դիմագրաւելու բոլոր ռազմավարական յարձակումները ուղղուած մեր Սուրբ եւ Առաքելական Եկեղեցւոյ դէմ։ Հայ Առաքելական Եկեղեցին, որ սկիզբ առած է նախքան Ազրպէյճանի պետութեան ու մշակոյթի գոյութիւնը, պիտի շարունակէ իր վսեմ առաքելութիւնը՝ անսասան հաւատքով ու նուիրումով։

Մենք կը մերժենք հոգեւոր պատիւներու քաղաքական շահագործումը եւ կը դատապարտենք բոլոր փորձերը՝ ուղղուած մեր Եկեղեցւոյ փառքի, հեղինակութեան եւ յաւիտենական վկայութեան խաթարումին»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում