Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն միաձայն ընտրվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ: Այս մասին կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, գրում է Civil Georgia-ն։
Մինչ այս «Վրացական երազանքը» նախագահում էր Իրակլի Ղարիբաշվիլին, որը կուսակցությունը լքելու և քաղաքականությունից հեռանալու որոշման մասին հայտարարել էր ապրիլի 25-ին։
Civilnet











