Գլխավոր Լրահոս

Նման առիթները բաց թողնելը ճիշտ չի լինի․ Փաշինյանը՝ Մոսկվա այցի մասին

Նման առիթները բաց թողնելը ճիշտ չի լինի․ Փաշինյանը՝ Մոսկվա այցի մասին

Ես ընդունել եմ ՌԴ նախագահի հրավերն ու մայիսի 9-ին Մոսկվայում մասնակցելու եմ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին. այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ։

Վարչապետը նշել է, որ նման այցերը բաց թողնելը ճիշտ չի լինի, քանի որ դրանց ժամանակ լինում են երկկողմ հանդիպումներ, քննարկվում են հարցեր։

Հարցին, արդյոք նման այցերն ու նման միջոցառումներին մասնակցելը չե՞ն վնասի Հայաստան-Արևմուտք հարաբերություններին, Փաշինյանը պատասխանել է․ «Մենք բալանսավորված արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, և այդ քաղաքականության մեջ չի մտնում, որ մենք այդ հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ այլ հարաբերությունների։ Այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք ՌԴ այցեր չենք ունենալու, և հարաբերությունները չենք զարգացնելու և չենք խորացնելու Ռուսաստանի հետ»։

2024թ. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն մասնակցել Մոսկվայում ավանդական շքերթին։ Փաշինյանը նշել էր, որ չի կարծում, թե ամեն տարի Հայաստանի ղեկավարը պետք է մասնակցի այդ միջոցառմանը։

Հայաստանի վարչապետը Մոսկվայում Հաղթանակի շքերթին վերջին անգամ մասնակցել է 2023 թվականի մայիսի 9-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում