Գլխավոր Լրահոս

Ուսումնասիրություններ ենք անում․ ՏԿԵ նախարարը՝ Երևանում հեղեղումների մասին

Ուսումնասիրություններ ենք անում․ ՏԿԵ նախարարը՝ Երևանում հեղեղումների մասին

«Այս ուղղությամբ ավելի մեծ ծավալի աշխատանք կանենք, որի դրական արդյունքը շոշափելի կլինի քաղաքացիների համար»,-  Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով Երևանում հորդառատ անձրևներից հետո հեղեղումների մասին հարցին։

Երևանում տևական ժամանակ է, ինչ հորդառատ անձրևներից հետո քաղաքի տարբեր վարչական շրջաններում ջրալցումներ են լինում, անձրևաջրերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվում։ Սոցցանցերում օգտատերերը պարբերաբար տեսանյութեր են հրապարակում հեղեղված փողոցներից ու վայրերից։ Նույն պատկերն էր նաև մայիսի 5-ին ու 6-ին՝ հորդառատ անձրևից հետո։

Մայիսի 7-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին, թե արդյոք Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը քաղաքապետարանի հետ քննարկում է ունեցել  խնդիրը վերջնական լուծելու համար՝ նախարարը պատասխանեց, որ քննարկումներ եղել են։

«Մենք մեր փողոցների կառուցման բոլոր ծրագրերում ներառում ենք ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի կառուցման, արդիականացման աշխատանքները։ Երևանում և այլ քաղաքներում բազմաթիվ կառուցված այդպիսի փողոցներ ունենք. պլանավորում ենք շարունակել այս ուղղությամբ աշխատանքները՝ քննարկելով նաև ջրահեռացման ոլորտում ավելի մեծ ծավալի աշխատանքներ իրականացնելու հարցը»,- ասաց Խուդաթյանը։

Բաբկեն Թունյանի հարցին, թե կոնկրետ երբ առարկայական քայլեր կձեռնարկվեն խնդիրը լուծելու համար՝ նախարարն ասաց, որ այս պահին ուսումնասիրություններ են իրականացնում ամենախնդրահարույց վայրերում։

«Նաև պլանավորել ենք ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի արդիականացմանն ուղղված ֆիննասական միջոցները 2026-ին ավելացնել. սա նշանակում է, որ այս ուղղությամբ ավելի մեծ ծավալի աշխատանք կանենք, որի դրական արդյունքը շոշափելի կլինի քաղաքացիների համար»,- հավելեց նախարարը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում