Գլխավոր Լրահոս

Հայաստանը երբեք չի ճանաչել ԼՂ-ի հանրապետությունը

Հայաստանը երբեք չի ճանաչել ԼՂ-ի հանրապետությունը

Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ։

«‎Այն պահին, գրեթե միաժամանակ ԽՍՀՄ կազմալուծմանը, այդ գործընթացին գրեթե միաժամանակ Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրմամբ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով։ Ավելին, փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ այս շատ հիմնարար սկզբունքը հստակորեն արտահայտված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի բոլոր փուլերում հենց սկզբից և արտահայտված է բոլոր նշանակալի փաստաթղթերում, այդ թվում և՝ այսօր քննարկված Մադրիդյան սկզբունքներում«‎,- ասել է Միրզոյանը: 

Արտգործնախարարն ընդգծել է, որ Մադրիդյան սկզբունքներից առաջինը տարածքային ամբողջականությունն է, մյուսն` ինքնորոշման իրավունքը, ընկալվում էր տարածքային ամբողջականության շրջանակներում։

«Ես կարող եմ նրանց համար, ովքեր դեռ կասկածում են այս երկու երևույթի կապակցվածության կամ ընկալման համատեքստի մեջ, խորհուրդ տալ կարդալ Հելսինկյան Եզրափակիչ ակտի ութերորդ գլուխը, որը վերնագրված է «Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքներ», և ահա այս գլխի ներքո հստակորեն ասվում է, ես կաշխատեմ նույնիսկ ոչ թե բառացի, այլ տառացի մեջբերել որ մասնակից կողմերը պարտավորվում են ճանաչել միմյանց, պարտավորվում են հարգել ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքները՝ մշտապես գործելով ըստ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում և՝ տարածքային ամբողջականությանը վերաբերող նորմերի։ Շատ ակնհայտ, հստակ, ուղիղ, սևով սպիտակի վրա: Այս նույն՝ տարածքային ամբողջականության ճանաչման հիմնարար սկզբունքը, Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ, արտահայտված է նաև ավելի ուշ շրջանի բանակցային փաստաթղթերում, տարբեր ձևաչափերում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներով եղած հայտարարություններով, այդ թվում և՝ Ձեր կողմից վկայակոչված 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարության մեջ: Նույն սկզբունքն արտահայտված է նաև 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված և համապատասխան ներկա ներպետական գործընթացներից հետո ուժի մեջ մտած Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգի մեջ: Ուզում եմ առաջ անցնելով նշել նաև, որ այս նույն սկզբունքը` այո, արտահայտված է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված տեքստում«‎,- ասել է Միրզոյանը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում