Գլխավոր Լրահոս

Տրանսպորտային միջոցների առուվաճառքը կավտոմատացվի․ նախարար

Տրանսպորտային միջոցների առուվաճառքը կավտոմատացվի․ նախարար

Տրանսպորտային միջոցների առուվաճառքը և սեփականության փոխանցումը սեպտեմբերի 1-ից Հայաստանում կավտոմատացվի։

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է նոր նախաձեռնություն, որի համաձայն՝ տրանսպորտային միջոցների առուվաճառքի, նվիրատվության և սեփականության իրավունքի փոխանցման գործընթացներն ամբողջությամբ կավտոմատացվի։ Այս մասին այսօր հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ կառավարության նիստի ժամանակ։

«Տրանսպորտային միջոցի առուվաճառքի կամ նվիրատվության պայմանագրերի կնքման և սեփականության իրավունքի փոփոխության գործընթացները, եթե նախկինում պետք է արվեր մի քանի անգամ, ընդհուպ մինչև հաշվառման ստորաբաժանումներ այցելությունների միջոցով, նախաձեռնությունն առաջարկում է թվային պլատֆորմով անցկացնել պրոցեսը», - ասել է նախարարը՝ ընդգծելով համակարգի մատչելիությունն ու արդյունավետությունը։

Սարգսյանի խոսքով՝ նոր հարթակը հնարավորություն կտա քաղաքացիներին առցանց եղանակով կազմել և ստորագրել պայմանագրերը։ Վաճառողն ընտրում է վաճառվող տրանսպորտային միջոցը, մուտքագրում առաջարկվող գինը, որից հետո համակարգն ավտոմատ կերպով ստուգում է մեքենայի իրավական կարգավիճակը՝ պարզելու համար, արդյոք այն հետախուզման մեջ է, թե ունի համասեփականատերեր։

«Եթե առկա են համասեփականատերեր, ապա նրանց գրավոր համաձայնությունը պետք է կցվի համակարգում։ Ինքնաշխատ եղանակով գեներացվում է պայմանագիր, որը քաղաքացին կարող է ստորագրել և թողնել համակարգում։ Երբ պայմանագիրը գեներացնում է, համակարգն ինքնաշխատ ձևով ուղարկում է գնորդին։ Գնորդը, եթե համաձայնվում է այս առաջարկին, ինքը ևս ստորագրում է պայմանագիրը, և ըստ այդմ գործարքը համարվում է կնքված, և մենք  հարթակի միջոցով կարողանում ենք ինքնաշխատ տարբերակով սեփականության իրավունքի փոփոխությունն իրականացնել»,- նշել է Սարգսյանը։

Նախարարը նշել է նաև, որ թվային լուծումները գրեթե պատրաստ են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում