Թրամփի վարչակազմի նպատակը խաղաղությունն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Քրիստոֆեր Լանդաու

Նախագահ Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հստակեցրել են իրենց վարչակազմում աշխատողների համար, որ մեր նպատակն է խթանել և հետապնդել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի, Իսրայելի և նրա հարևանների, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Ռուանդայի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև: X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն։
«Որպես դիվանագետներ, և, անկեղծ ասած, որպես մարդիկ, մեր կոչումն է կանխել կամ դադարեցնել պատերազմը:
Հպարտ ենք, որ մեր թիմը ի վիճակի եղավ այսօր կատարել այդ խոստումը, և գովեստի խոսքեր ենք հղում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարությանը՝ խոհեմությունը և զսպվածությունն ընտրելու համար»,- գրել է Լանդաուն:
Civilnet










