Գլխավոր Լրահոս

Հաստատվել են ավարտական քննությունների անցկացման ժամկետները

Հաստատվել են ավարտական քննությունների անցկացման ժամկետները

Հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: Համապատասխան կարգը հրապարակել է ԿԳՄՍ նախարարությունը։

4-րդ դասարանի քննություններ՝ 

«Մայրենի» (գրավոր, թեստ) - 03.06.2025 

«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 06.06.2025

Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում

Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում

9-րդ դասարանի քննություններ՝

«Հայոց լեզու» (գրավոր, թեստ) - 05.06.2025 

«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 12.06.2025 

Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 19.06.2025 

Տավուշի մարզի ուսումնական հաստատություններում՝ «Հայոց պատմություն» և «Գրականություն» /մեկ միասնական էսսե/-25.06.2025 

«Հայոց պատմություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում

«Գրականություն» (բանավոր) - քննաշրջանի ընթացքում

Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - քննաշրջանի ընթացքում

Ռուս գրականություն (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար- քննաշրջանի ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում

«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում

12-րդ դասարանի քննություններ՝

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) - 09.06.2025 

«Հայոց պատմություն» (գրավոր) - 16.06.2025 

«Մաթեմատիկա» (գրավոր) - 23.06.2025 

«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում

«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում