Գլխավոր Լրահոս

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական գործողություններ են կատարվում․ Արթուր Նահապետյան

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական գործողություններ են կատարվում․ Արթուր Նահապետյան

Մարտի 1-ի գործով այս պահին ակտիվ ապացուցողական և վարույթային գործողություններ են կատարվում։ Գործն իմ ուշադրության կենտրոնում է։ Այս մասին Աժ-ում հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։

«Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի քննիչների համատեղ քննչական խումբ է ստեղծվել, և այս պահին ակտիվ ապացուցողական և վարույթային գործողություններ են կատարվում այդ գործով»,- ասել է Նահապետյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշել է, որ կարող է երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի և անաչառ քննություն, սակայն խոստում և հավաստիացում չի տվել: 

«Այս մասին եթե ունենանք համապատասխան արդյունքներ, հանրությունը կտեղեկացվի միանշանակ»,- ասել է նա:

Երեկ ազգային ժողովում Մարտի 1-ի գործին էր անդրադարձել նաև Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Նա նշել էր, որ Քննչական կոմիտեն այս պահին գործողություններ է կատարում Մարտի 1-ի գործով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում