Գլխավոր Լրահոս

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանական պետական ​​նավթատար լցանավի նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանական պետական ​​նավթատար լցանավի նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի կառավարությանը պատկանող նավթատար լցանավի նկատմամբ՝ ռուսական նավթի փոխադրման համար։ Այս մասին հայտնում է OCCRP-ն (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ)։

Ադրբեջանական ընկերությունների և անհատների նկատմամբ պատժամիջոցները կիրառվում են այն ժամանակ, երբ երկիրը խորացնում է էներգետիկ կապերը Եվրամիության հետ։

«Ադրբեջանի պետական սեփականություն հանդիսացող նավթատարի թիրախավորումը զգուշացում էր Ադրբեջանին այն պահին, երբ նավթով հարուստ այս երկիրը էներգետիկ գործարքներ է կնքում Եվրամիության հետ»,- նշում է ԱՄՆ-ում գործող «Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի» վերլուծաբան Մաքսիմիլիան Հեսը։

«Սա հստակ նախազգուշացնող քայլ էր այն առումով, որ Ադրբեջանի կողմից հովանավորվող հետագա փորձերը՝ նպաստել Ռուսաստանի կողմից պատժամիջոցների շրջանցմանը, կարող են լուրջ ռիսկեր ստեղծել Ադրբեջանի դիվանագիտական դիրքի և հնարավոր է՝ ողջ տնտեսության համար», – ասել է Հեսը։

Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի գրասենյակի հայտարարության, պատժամիջոցները մի «ստվերային նավատորմի գործառույթ են թիրախավորում, որը ղեկավարվում է Պուտինի մերձավորների կողմից»։ Հայտարարության մեջ նշվում է, որ նավթի այս փոխադրումները «ֆինանսավորում են Կրեմլի ապօրինի պատերազմը Ուկրաինայում»։

Բացի նավերից, Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել նաև երկու ընկերության՝ BX Energy-ի և Nord Axis LTD-ի նկատմամբ։ Կառավարությունը հայտնել է, որ պատժամիջոցների ենթարկված հինգ գործարարներից մեկը՝ Էթիբար Էյյուբը, կապեր ունի այդ երկու ընկերությունների հետ։

OCCRP-ի կողմից ձեռք բերված կորպորատիվ փաստաթղթերը ցույց են տալիս, որ այդ ընկերությունները գրանցված են Հոնկոնգում և պատկանում են Դուբայից գործող առանձին ընկերությունների։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում