Գլխավոր Լրահոս

Կոնյակի արտահանման խնդրի պատճառով Պապոյանը հնարավոր է՝ մեկնի Վրաստան

Կոնյակի արտահանման խնդրի պատճառով Պապոյանը հնարավոր է՝ մեկնի Վրաստան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ առաջիկայում չի բացառվում, որ ինքն անձամբ գնա Վրաստան՝ տեղում քննարկելու կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրները: Այդ մասին նա այսօր հայտարարել է Ազգային ժողովի նիստի ժամանակ:

«Խնդիրն իսկապես կա, ու ես կարծում եմ, որ մեր տնտեսվարողները ճիշտ են։ Այս հարցով մենք տարբեր սցենարներ, իրավիճակներ ենք քննարկում Վրաստանի մեր գործընկերների հետ», - ասել է նախարարը։

Մի խումբ արտահանող ընկերությունների ներկայացուցիչներ մայիսի 13-ի հավաքվել էին Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք պարզաբանում էին պահանջում դեսպանից, թե ինչու են իրենց բեռները Վրաստանում ստուգումների ենթարկվում, և ինչու է վրացական կողմն արգելում Հայաստանից դուրս եկած ապրանքները Վրաստանի տարածքով հասցնել Ռուսաստան և այլ երկրներ։

Վրաստանի դեսպանատնից ընդունել են բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին։ Դեսպանատնից հայտնել են, որ արդեն դիմել են պաշտոնական Թբիլիսիին և սպասում են խնդրի լուծման վերաբերյալ պատասխանի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում