Գլխավոր Լրահոս

Արհամարհանքից մինչև սերնդափոխություն մեկ քայլ է

Ոչ մրցակցային ընտրությունների պայմաններում հասարակությունը կարծես թե յուրահատուկ դիմադրության բնական մեխանիզմներ է մշակել իշխանությունների դեմ: Սերժ Սարգսյանի անհաջող արտահայտություններից հետո և հասարակական շրջանակներում լրջորեն չեն քննարկում նրա նախընտրական ծրագիրն ու հայտարարությունները: Խնդիրն այն է, որ մյուս թեկնածուները ևս ի վիճակի չեն հանրային լուրջ բանավեճ գեներացնել ծրագրերի և գաղափարների շուրջ: Այս նախընտրական քարոզչության մինչև հիմա ամենատպավորիչ մասերն են վարսավիրանոցում մազ կտրելը, «Սասունցի Դավիթ» էպոսի մեկնությունները, խիարագիտության դասընթացները և հանրային շահի հետ կապ չունեցող այլ դրվագներ:

Այս ամենը խորացնում է հասարակության անվստահությունը քաղաքական ուժերի և գործընթացների նկատմամբ: Իշխանությունները փետրվարի 18-ին կանգնելու են լուրջ խնդրի առաջ. քաղաքացիների գերակշռող մասը կարող է կազմակերպված կերպով բոյկոտել ընտրություն կոչված միջոցառումը: Սա լուրջ հարված կլինի իշխանությանը, քանզի, օրինակ, 30 տոկոս մասնակցության ցուցանիշով նախագահ ընտրվելը խոսում է լեգիտիմության լուրջ պակասի մասին: Բացի այդ՝ ընտրությունների բոյկոտը անվստահություն է նաև մյուս թեկնածուների և նրանց ներկայացրած քաղաքական ուժերի նկատմամբ:

Անվստահության և հիասթափության մթնոլորտը ստեղծելու պատասխանատվությունը միայն իշխանությունը չի կիսում: Այն հավասարապես կիսում են քաղաքական ասպարեզում գործող քիչ թե շատ ազդեցիկ քաղաքական ուժերը՝ անկախ այն հանգամանքից՝ մասնակցում են նախընտրական գործընթացին, թե ոչ: Իշխանություններից հետո նրանց անմիջական մեղավորությամբ են Հայաստանում քաղաքական գործընթացները դեգրադացվել՝ հասնելով այսօրվա մակարդակին: Հասարակական մասշտաբային արհամարհանքից հետո այս քաղաքական ուժերի համար գրեթե անհնար է լինելու ռեաբիլիտացվել և լուրջ հայտ ներկայացնել հաջորդ ընտրությունների ժամանակ: Ներկայիս լճացած իրավիճակը հուշում է, որ քաղաքական սերնդափոխությունն արդեն հրամայական է և պատմական անհրաժեշտություն:

Հայաստանի անկախության հետ ծնված ներկայիս քաղաքական էլիտան 2013թ. նախագահական ընտրություններով վերջնականապես սպառել է իրեն և պետք է անցնի պատմության գիրկը: Հասարակությունն իր վերաբերմունքով օգնում է պատմական այդ գործընթացին:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում