Գլխավոր Լրահոս

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»՝ Խոսե Մուխիկան

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»՝ Խոսե Մուխիկան

Մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, որն իր խնայողական կենսակերպի պատճառով համարվում էր «աշխարհի ամենաաղքատ նախագահը»։ Նա 89 տարեկան էր։

Նախկին նախագահի մահվան լուրը հայտնել է Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին։

«Մենք շատ կկարոտենք քեզ, սիրելի՛ ծերուկ։ Շնորհակալություն ամեն ինչի համար, որ դու մեզ տվեցիր և մեր ժողովրդի հանդեպ քո մեծ սիրո համար», - X-ում գրել է Օրսին։

Մուխիկան Ուրուգվայի նախագահ է ընտրվել 2009-ին։ Նա երկիրը ղեկավարել է մինչև 2015-ը։

Նախագահության տարիներին Մուխիկան և նրա կինը ծաղիկներ էին աճեցնում վաճառքի համար։ Նախագահի աշխատավարձի մոտ 90%-ը նվիրաբերում էր բարեգործությանը, իսկ նրա միակ ունեցվածքը, բացի ֆերմայից, 1987-ի Volkswagen Beetle-ն էր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում