Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը քննարկել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից։
Մայիսի 12-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոստիկանական համակարգում, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին։ Այս համատեքստում դեսպան Սոֆիանոպուլոսը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունը։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության առավել ամրապնդմանը վերաբերող այլ հարցեր՝ նախանշելով հետագա քայլերը։
Civilnet











