Գլխավոր Լրահոս

Հայաստանը և Ադրբեջանը կարող են միանալ խաղաղության Աբրահամյան համաձայնագրերին․ Ուիթքոֆ

Հայաստանը և Ադրբեջանը կարող են միանալ   խաղաղության Աբրահամյան համաձայնագրերին․ Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Լիբանանը, Սիրիան, Լիբիան, Հայաստանը և Ադրբեջանը կարող են միանալ խաղաղության Աբրահամյան համաձայնագրերին։ Այս մասին Ուիթքոֆը հայտնել է breitbart-ի հետ հարցազրույցի ժամանակ։

«Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան Խաղաղության համաձայնագրերին։ Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրների միջև հակամարտության վերջնական կարգավորմանը», - ասել է Ուիթքոֆը։

Ուիթքոֆի խոսքով՝ «մոտ ապագայում հնարավոր է Լիբանանի և նույնիսկ Սիրիայի կողմից հարաբերությունների նորմալացում»։ Նա նշել է, որ երկու երկրներից արձագանքները եղել են «դրական»։  

Նա ընդգծել է, որ նախաձեռնությունը կարևոր է նախագահ Թրամփի համար։ 

«Նախագահը հավատում է դրան։ Դա նպաստում է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։ Մենք համագործակցում ենք Պետդեպարտամենտի հետ։ Ես վստահ եմ, որ առաջիկա մի քանի ամիսներին կարող է ևս չորս, հինգ կամ վեց երկիր միանալ Աբրահամյան Խաղաղության համաձայնագրերին»,- նշել է  Ուիթքոֆը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում