Գլխավոր Լրահոս

Հայկական ԱԷԿ-ը մայիսի 15-ից կդադարեցնի աշխատանքը 60 օրով

Հայկական ԱԷԿ-ը մայիսի 15-ից կդադարեցնի աշխատանքը 60 օրով

Հայկական ատոմային էլեկտրակայանը մայիսի 15-ից կդադարեցնի աշխատանքը երկու ամսով՝ պլանային վերանորոգման համար։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է կայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը։

Բացի ստանդարտ սպասարկումից, կայանում նախատեսված է մի քանի համակարգերի փոփոխություն։ Մասնավորապես՝ կփոխվեն տուրբինային արտադրամասի ավտոմատ կառավարման համակարգերը, գեներատորների և տրանսֆորմատորների պաշտպանության համակարգերը, ինչպես նաև՝ ցածր լարման վթարային անջատման համակարգը (6 և 0.4 կՎ):

Պաշտոնական տվյալներով ՀԱԷԿ-ը 2024-ին արտադրել է 2,8 մլն կՎտ․ժ էլեկտրաէներգիա` մոտ 6% ավելի՝ նախատեսված պլանից:

ՀԱԷԿ-ի՝ 400 Մվտ հզորությամբ մեկ էներգաբլոկի շահագործման ժամկետն ավարտվում էր 2016-ին։ Վերազինումից հետո ներկայում շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036-ը՝ ևս երեք տարի ավելացնելու հնարավորությամբ։ ՀԱԷԿ-ը ներկայում ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ ⅓-ը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում