Գլխավոր Լրահոս

Լիվինգսթոն․ բարձր ճախրանքի երևանյան հայտնի ռեստորանը

Լիվինգսթոն․ բարձր ճախրանքի երևանյան հայտնի ռեստորանը

Հրապարակվում է որպես գովազդ

Աշխարհի ամենահարուստ մեգապոլիսներում հաճախ են ասում՝ շքեղ ռեստորաններում ընթրիքները պետք է թատրոն հիշեցնեն, մատուցվող ափսեն՝ բեմ։ Երևանը, որ քաղաք է շքեղությունների իր յուրահատուկ, երբեմն հակասական ընկալումներով, հյուրերին զարմացնելիս շռայլ է միաժամանակ արագ փոփոխություններով և իրական ճաշակի հանդեպ պահպանողական քաղաքային ձեռագրով ու ստորագրությամբ։ 

Երևանյան բարձրաճաշակության և նրբագեղության ամենահայտնի ստորագրություններից է Լիվինգսթոն բարձրակարգ ռեստորանը։ Թե ինչպես երևանյան հյուրընկալությունը հասավ ճայի ճախրանքի բարձրության, մի անչափ գեղեցիկ պատմություն է, որն այսօր կկիսենք ձեզ հետ։ 

Ճարտարապետական եզակի համալիրում՝ բոլոր ժամանակների խաչմերուկում

«Լիվինգսթոն»-ը Հայաստանի միակ ռեստորանն է, որը գտնվում է Երևան քաղաքի ճարտարապետական դիմագիծը խորհրդանշող ամենակարևոր կառույցում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 9-րդ հարկում: Այս փաստն ինքնին վկայություն է, որ ռեստորանն արտասովոր է իր հայեցակարգով, նպատակով, խոհանոցով, երաժշտությամբ, հյուրերին փոխանցվող իր ուղերձով։ Այն ռեստորան-ուղևորություն է, որտեղ յուրաքանչյուր մանրուք պատմում է բարձրակարգ ժամանցի, սպասարկման կատարելության և ներդաշնակ միջավայրի մասին։ Ռեստորանի՝ ճարտարապետական գոհար հիշեցնող առաստաղը, բալանսավորված լուսավորությունը, չպարտադրող շքեղությունը, պատշգամբներից քաղաքին նայող հոգեթով համայնապատկերը ռեստորանին փոխանցում են բոլոր ժամանակներում արդիականություն և արժեքավորություն։ Ահա թե ինչու «Լիվինգսթոն»-ի պատմությունը ոչ թե ժամանակի, այլ արժեքների մասին է։ Այդ արժեքները սկսվում են ռեստորանի անվանումից և շարունակվում մինչև սպասարկում, խոհանոց, երաժշտություն, մատուցման յուրաքանչյուր մանրուք։ 

Ի դեպ, ռեստորանն իր անվանումը ստացել է Ռիչարդ Բախի համանուն ստեղծագործությունից՝ արտահայտելով իր տարբերվելու փիլիսոփայությունն ու ազատության գաղափարախոսությունը։ «Լիվինգսթոն»-ի ամեն օր ներդաշնակության արտահայտում է իր անվան և փիլիսոփայության հանդեպ։

Բարձր խոհանոց, որտեղ հեղինակային են նույնիսկ էմոցիաները

«Լիվինգսթոն»-ն իր հյուրերին է ներկայանում եվրոպական հեղինակային, հարուստ խոհանոցով։ Այստեղ յուրաքանչյուր ուտեստ մտածված ու ստեղծված է երեք նպատակով․ հյուրերին բացահայտել համերի բոլորովին նոր աշխարհ, զարմացնել խոհարարական արվեստի անսպառ նրբագեղությամբ և հիշեցնել, որ ընթրելու պարզ գործողությունը հնարավոր է վերածել հիշողության, էմոցիաների, ճախրանքի։

Ռեստորանի շուրջ հինգ տասնյակ ուտեստները շեֆ խոհարարի՝ «Լիվինգսթոն»-ի հյուրերի հանդեպ սիրո ու նվիրվածության արտացոլումն են։ Սովորաբար ասում են, որ խոհարարներին ոգեշնչում են բնությունը, մշակույթները, աշխարհի փոփոխությունները, կյանքի հանդեպ սերը, սակայն հազվադեպ է պատահում, երբ խոհարարական ստեղծագործությունների հիմքում հենց հյուրն է՝ իր հիացմունքով, մտքերով, երազանքներով։ 

«Լիվինգսթոն»-ի խոհանոցը հյուրին հրավիրում է համերի ճախրանքի՝ յուրաքանչյուրի քիմքին առաջարկելով բոլորովին նոր խոհարարական փորձառություն։ Այստեղ բնազդներն ու ցանկությունները հանդիպում են ստեղծագործ մտքին՝ ընթրիքը դարձնելով լավագույնը գնահատելու և վայելելու նոր ինքնաճանաչողության։

Բարձրակարգ երաժշտություն, որ թելադրում է ճաշակ՝ անկախ պահանջարկից

Երաժշտական երեկոն «Լիվինգսթոն»-ում մեկնարկում է ժամը 20:00-ից։ Սակայն այն պարզապես երաժշտական երեկո չէ․ այստեղ բեմում կատարելության մեջ վերաիմաստավորվում են ջազը, բոլոր ժամանակների լեգենդար հիթերը, համաշխարհային բեմերի լավագույն կատարումները։ Կենդանի լեգենդ, մաեստրո Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ՝ «Լիվինգսթոն» ջազ-նվագախմբի և անվանի մեներգիչների կատարմամբ ռեստորանի պատերի ներսում երևանյան ձեռագրով շունչ ու մարմին են ստանում Փարիզը, Նյու-Յորքը, Մոսկվան, հայկական երաժշտական արվեստի ոսկեդարը: Այստեղ՝ երևանյան հյուրընկալության այս բարձունքում, ապրում է այն բացառիկ իրողությունը, որ կարելի է ուրախ ու որակյալ ժամանց, կարևոր առիթներ և միջոցառումներ անցկացնել նաև բարձրաճաշակ միջավայրում, բարձրակարգ երաժշտության ներքո։

Yerevan-Paris-New York, Charles Aznavour, POP Queens, Frank Sinatra, Jazz Panorama, Առնո Բաբաջանյան․․․ թեմատիկ երաժշտական երեկոները «Լիվինգսթոն»-ի այցեքարտն են։ Ճարտարապետական այս պատերի ներքո նրանք նվաճում են իրենց հատուկ բարձրությունը և հյուրերի հետ երկխոսելու պարզ բանաձևը, յուրաքանչյուրի սրտում իրականը, կարևորը, սիրելին բացահայտելու բանալին։

Պատահական չէ, որ «Լիվինգսթոն»-ում հաճախ ելույթ են ունենում այնպիսի արտիստներ, որոնք այն չեն ընկալում որպես պարզապես ռեստորան։ Աշխարհահռչակ երաժիշտների համար, ինչպիսիք են Տիգրան Համասյանն ու Սամվել Երվինյանը, «Լիվինգսթոն»-ը եղել է նախևառաջ հանդիսատեսի հետ անմիջական երկխոսության մի վայր, որտեղ գիտեն՝ ինչպես պահպանել նշաձողն ու արժեքները։

Ժամեր տևող երաժշտական ուղևորությունը նոր գույներ է ստանում պարային հատուկ շոուներով, որոնք բեմադրված են հենց «Լիվինգսթոն»-ի ու նրա միջավայրի համար։ Ուշ երեկոն ռեստորանում շարունակում է դիջեյը՝ լրացնելով կատարյալ ժամանցի եզրափակիչ չափաբաժինը։ 

Ռեստորանն իր նշանավոր տեղադիրքով, բարձր խոհանոցով, բարձրակարգ երաժշտությամբ, նրբագեղն ու կատարյալը գնահատող հյուրերով դառնում է մի ամբողջություն, որին վերադառնում են նորից՝ նշելու ամենակարևոր օրերը, ամենահիշարժան առիթները, ամենագեղեցիկ իրադարձությունները։

Լիվինգսթոնյան արարողակարգը

«Լիվինգսթոն» այցելության համար անհրաժեշտ է նախապես ամրագրում կատարել։ Ռեստորանն իր հյուրերին սպասում է կոկտեյլային հագուստով՝ դիմավորելով մեկ բաժակ շամպայնով և Երևանին նայող վերելակով ուղեկցելով 9-րդ հարկ։ Հենց այստեղ է սկսվում ռեստորանի բարձր ճախրելու երազանքը, որը կիսվում է յուրաքանչյուր հյուրի հետ։ Ահա թե ինչու այստեղից գրեթե միշտ հեռանում են իրականացված երազանքի երջանիկ զգացողությամբ և վերադառնալու մեծ սպասումներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում