Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Գրիգորյանն ու Սոբհանին քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Civilnet











