Գլխավոր Լրահոս

Հայաստանում ամուսնությունների թիվը նվազում է

Հայաստանում ամուսնությունների թիվը նվազում է

Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակը ներկայացրել է Հայաստանում ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրությունը։ Ներկայացված տվյալների համաձայն 2025-ի առաջին եռամսյակում (հունվար-մարտ) Հայաստանում գրանցվել է 3032 ամուսնություն։  Վիճակագրական կոմիտեի տվյալներով 2021-2024-ի համեմատ ամուսնությունների քանակի նվազում է նկատվում՝ մոտ 10%-ով։ 2021-ին ամուսնությունների թիվը կազմել է 17,165, 2022-ին՝ 16,795, 2023-ին՝ 16,330, 2024-ին՝ 15,324։

Առաջին ամուսնության միջին տարիքը

Առաջին ամուսնության միջին տարիքը բարձրացել է թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց շրջանում: Օրինակ, եթե 2013-ին տղամարդկանց առաջին ամուսնության միջին տարիքը եղել է 29,1, իսկ կանանց դեպքում՝ 25,8, ապա 2023-ի տվյալները ցույց են տալիս, որ թե տղամարդիկ, և թե կանայք միջինում երեք տարի ավելի ուշ են ամուսնանում։ Ցուցանիշը համապատասխանաբար կազմում է՝ 32,1 և 28,5։ Եթե համեմատենք առավել վաղ՝ 2003-ի հետ, ապա տարբերությունը էլ ավելի զգալի է դառնում․ տղամարդկանց մոտ միջին տարիքը՝ 27,4 էր, իսկ կանանց դեպքում՝ 22,8, 2013-ին՝ տղամարդիկ՝ 29,1, կանայք՝ 25,8, 2023-ին՝ տղամարդիկ՝ 32,1, կանայք՝ 28,5։

«Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2023» զեկույցի համաձայն կանայք հակված են ավելի վաղ տարիքում ամուսնանալ, քան տղամարդիկ: Ավագ տարիքում ավելի մեծ է կանանց այրի մնալու հավանականությունը, որն էլ հիմնականում պայմանավորված է տղամարդկանց կյանքի համեմատաբար ավելի կարճ տևողությամբ և կանանց ավելի երիտասարդ տարիքում ամուսնանալու հանգամանքով: Բացի այդ, կանայք հակված են ամուսնալուծված մնալ, քան տղամարդիկ, ինչը վկայում է այն մասին, որ ամուսնալուծությունից հետո նորից ամուսնանալու միտումը տղամարդկանց շրջանում ավելի բարձր է:

Ամուսնալուծություն

2025-ի առաջին եռամսյակում (հունվար-մարտ) Հայաստանում գրանցվել է 1181 ամուսնալուծություն։ Եթե դիտարկում ենք 2021-2024 թվականները, ապա ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, ամուսնալուծություններն ավելացել են մոտ հինգ տոկոսով։ 2021-ին ամուսնալուծությունների թիվը եղել է 4,434, 2022-ին՝ 4525, 2023-ին՝ 4525, 2024-ին՝ 4689։

Դիտարկելով ամուսնությունների բաշխումը՝ ըստ ամուսնության տևողության, ապա ամենամեծ մասնաբաժինը՝ 20 և ավելի տարի համատեղ կյանքից հետ տեղի ունեցած ամուսնալուծություններն են, իսկ երկրորդ տեղում՝ մինչև մեկ տարի ամուսնությունից հետո։

Գրանցված ամուսնալուծությունների բաշխումն ըստ ամուսնության տևողության․ 2014-ին մինչև մեկ տարի ամուսնությունից հետո բաժանվել է 205 զույգ, 20 և ավելի տարվա ամուսնությունից հետո բաժանվել է 1418-ը, 2015-ին բաժանվել է համապատասխանաբար՝ 254 և 967, 2016-ին՝ 247 և 832, 2017-ին՝ 248 և 890, 2018-ին՝ 190 և 911, 2019-ին՝ 193 և 1164, 2020-ին՝ 126 և 996, 2021-ին՝ 218 և 1066,  2022-ին՝ 234-1086, 2023-ին՝ 232-1074 զույգ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում